Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ալիևը երբեք խաղաղության չի գնալու, հատկապես՝ «հայկական դեմոկրատիայի» հետ

Ալիևը երբեք խաղաղության չի գնալու, հատկապես՝ «հայկական դեմոկրատիայի» հետ
16.09.2026 | 12:27


Ալիևն ու տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների իշխող էլիտաները մեկ հարցում համակարծիք են՝ այսպես կոչված, արևմտյան դեմոկրատիան չարիք է: Եվ Ալիևը այս իրավիճակից օգտվելու է ճիշտ ժամանակին՝ իրեն դաշնակից դարձնելով մյուսներին:

Հարևան երկրների իշխող էլիտաները պետք է Հայաստանի օրինակով իրենց ժողովուրդներին ցույց տան, թե ինչ վատ բան է Արևմուտքի հետ խաղերի մեջ մտնելը, դեմոկրատիային ձգտելը:

Այսօր, առանց չափազանցության, Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Ալիևի ռեյտինգից բարձր կլինի, ոչ միայն նրա համար, որ Նիկոլի օրոք Ղարաբաղ ու 7 շրջան են գրավել: Պարզապես տասնամյակներ շարունակ Ալիևների դիկտատուրայում ապրած հասարակությունը ակնածանքով է նայում Նիկոլին ու նիկոլիզմին: Հաղթանակի էյֆորիան անցնում է, հին խնդիրները մնում են չլուծված: Իսկ Ալիևի և մյուս դիկտատորների գլխավոր խնդիրը իշխանություն պահելն ու սեփական ընտանիքների անվտանգությունն է:

Ալիևից, Էրդողանից, հետսովետի միջինասիական երկրների ինքնակոչ թագավորներից սկսած՝ Պուտինով վերջացրած, այս հարցում միակարծիք են:

Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները մտնեն Ռուսաստանի կազմ, միևնույն է, Հայաստանի դեմ այս խաղաքարտը գործածվելու է:

Միակ հույսը թվարկված ավտոկրատիաների համատեղ փլուզումն է. այդ պարագայում Հայաստանը կվերածնվի, բայց այդ օրվան դեռ պետք է հասնել, դիմանալ...

Ցավալին այն է, որ ավտոկրատիաներին դիմադրող համաշխարհային առողջ համակարգ չկա, Արևմտյան աշխարհը կքել է կոռուպցիայի ու անգաղափարության բեռի տակ, այդ աշխարհի առաջնորդը Թրամփն է…

Արա Արայան

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ